Նախագծի մասին

#share Share on FacebookTweet about this on TwitterShare on Google+Pin on PinterestShare on LinkedInShare on VKShare on TumblrDigg thisShare on StumbleUponShare on RedditBuffer this pageEmail this to someone

ԻՆՉ

adindex.am  նախագիծն իր շուրջն է հավաքել մի խումբ էնտուզիաստների, ովքեր սիրում ու գնահատում են Գովազդը: Առցանց պարբերականը իր էջերում կփորձի անդրադառնալ Գովազդի, Մարքեթինգի ու PR-ի նորություններին, նորամուծություններին, օրենսդրական կարգավորումներին ու թրենդերին՝ ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական: Շահագռգիռ ու հետաքրքրված մարդկանց կամ կազմակերպությունների համար ADindex.am– ը բաց  է կարծիք, տեսակետ, մոտեցում կամ մեկնաբանություն անելու համար:

Գաղափարը

Գաղափարը մարդկային պատմության չափ հին է: Չնայած այս դեպքում  կարելի է  ավելի կենտրոնանալ հենց Adindex.am-ի ստեղծման գաղափարի վրա, որը դեռևս 2008 թվականին առաջացել է գովազդի վրա անհույս սիրահարված  Արտակ Հարությունյանի մոտ:

Արտակ Այն ժամանակ դեռևս չկային Հայերեն մասնագիտական առցանց պարբերականներ և կայքեր: Ուստի  սահմանափակվում էինք ռուսալեզու և անգլերեն կայքեր ընթերցելով, միևնույն ժամանակ երազելով ստեղծել  սեփական հարթակ, որտեղ կխոսենք գովազդի ու մարքեթինգի մասին: ՏՏ տեխնոլոգիաները մեր առօրյա մուտք գործելու հետ զուգահեռ, ավելի մոտեցավ այդ երազանքի իրականացման հնարավորությունը:  2008-ին ստեղծեցի Իմ անձնական բլոգը  (artaks.wordpress.com), որտեղ սկսեցի ներկայացնել ինձ դուր եկած, հետագայում նաև հիշատակելուն արժանի գովազդային արշավների օրինակները ողջ աշխարհից: 2012-ի մայիսի 26-ին իրականացվեց առաջին լուրջ քայլը Adindex.am-ի համար, ստեղծվեց նախատիպային տարբերակ՝ armadindex.wordpress.com բլոգը:

Ծնունդ

2015 թվականի սկզբին, վերջապես եղավ կողմնորոշում և արդեն ստեղծվեց հենց այն հարթակը, որը հիմա կարդում եք: Թե ինչպես կզարգանա նախագիծը՝ ցույց կտա ժամանակը, սակայն մենք անկեղծ հավատում ենք, որ այն կարող է դառնալ նոր սերունդի գիտական ու կրթական, ինչու չէ, նաև ոգեշնչման աղբյուր:

Անպայման թողեք գնահատական կայքի, նյութերի, գրելու ոճի ու հեղինակներ մասին:

Չմոռանաք ժպտալ ու ժպիտ պարգևել դիմացինին, վերջիվերջո կյանքը կարճ է տխրելու համար:

Անկեղծ Ձեր՝
Adindex.am թիմ: