Editors ChoiceInterstingPRՎերլուծականՎիրուսային

Վիրուսային մարքեթինգի ամենահայկական օրինակը

#share Share on FacebookTweet about this on TwitterShare on Google+Pin on PinterestShare on LinkedInShare on VKShare on TumblrDigg thisShare on StumbleUponShare on RedditBuffer this pageEmail this to someone

Իրականում այս հրապարակմանը երկար էինք գալիս, սակայն անընդհատ հետաձգում էինք ակտուալ ու ժամանակակից արտասահմանյան օրինակ չլինելու պատճառով։ Սակայն ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ է գալիս։ Ստորև ներկայացված է նաև այս հրապարակման այլընտրանքային անվանումը, որը տեղ չի գտել գլխագրի մեջ՝

Menu.am (Menu.by) ընկերության հաջողության գաղտնիքը

Պատմություն մեկ։  Հայ բիզնեսները ահավոր վախենում են ցանցային թռոլինգից դրա համար ցանկացած անհասկանալի իրավիճակում պարզապես չեն պատասխանում։ Menu.am-ը այն եզակի կազմակերպություններից է, որ բիզնես մակարդակում “միանում է զվարճանքին”։ Վերջերս հայտնի դիզայներ Արա Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր արել՝

Գրառումն արվել էր հունվարի 10-ին։ Արդեն հունվարի 12-ի գիշերը, 12։17 (այսինքն մոտ մեկ օր անց) տեղադրում է այս հրապարակումը։

Մի դիտարկում՝  վերևի փոսթը լայքել է 27 հոգի, ներքևինը՝ դեռ 132, սակայն ունենք նաև 2 շեյր (չհաշված այս հոդվածը)։

Զուտ թվաբանական հաշվարկ՝ եթե Ասլանայան Արոյի փոսթին ոչ մի բան չանեին, ապա երաշխավորված 100% ոչ մի բան տեղի չեր ունենա։ Սակայն ընկերությունը գերադասեց արձագանքել Արոին ուղարկել մեջբերում ենք օրիգինալից՝ “Հայկական տնական ֆնդոյով հաց”, որը որպես ծախս չեր կարող ավել լինել քան 15000 դրամը, սակայն ունեցավ ավելի մեծ մեդիա ներգրավվածություն, ունեցավ լոյալ հաճախորդներ (հենց հիմա menu.am-ով lunch-ի պատվեր են հավաքում աղջիկները) և այս ամենը դրական է ազդում ընդհանուր ընկերության Brand Awareness-ի վրա։

Պատմություն երկուս։ Վերջերս Facebook-ի հայկական տիրույթում տարածվեց menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանի հրապարակումն այն մասին, որ menu.by-ը մասնակցում է Բելոռուսում հայտնի CityDog.by ամսագրի ու Samsung Belаrus-ի կազմակերպած տարվա start-up մրցույթին։ Բոլորս միահամուռ կերպով մտանք քվեարկեցինք։ Հետո ինչ որ մի պահի պարզապես համարելով, որ մեր պարտքը կատարեցինք, մոռացանք դրա մասին։ Երեկ, հունվարի 11-ին Վահան Քերոբյանը իր facebook-ի էջում գրում է՝

Закончился конкурс Адметныя – Выдающиеся, проводимый CityDog.by – Журнал о Минске иSamsung Belarus в котором, наряду с другими классными проектами участвовали и скромные мы, Menu.by ) Благодарим всех друзей и клиентов из Армении, Грузии и Беларуси за колоссальную поддержку, которую получили. Восхищены командой symbal.by и Pavel Belavus-ом за их бойцовский характер, несмотря на удар ниже пояса) Ну и своего друга и путеводителяAndrew Greenchik за поддержку и Anna Karpenko, за то, что включила нас в проект Адметныя.

Об армянах говорят, что мы скромный, с утра до ночи работающий народ, много раз побитый за последние 3000 лет, но силой своей веры и ЯЗЫКА, выживший и сохранивший свою самобытность. Для нас армянский язык – это гарантия выживания и развития! В Беларуси мне стало очень обидно за беларусов – мало кто знает язык, а ежедневно на нём говорящих совсем мало. И я был впечатлен Gleb Labadzenka и курсам МОВА НАНОВА – это ОЧАГ сохранения и развития языка. В случае победы мы планировали передать приз им. Но наш “Проигрыш” в конкурсе не преграда, так что мы решили подарить сумму, равную сумме приза – 6000р, на функционирование и развитие курсов Мова Нанова! Такая вот маленькая поддержка от братского армянского народа 🙂

Ստորև ներկայացնենք նաև սքրին շոթերը՝

Արդյունքում այս հրապարակումը, այս բիզնես ժեստը, և այն մոտեցումը, թե ինչպիսի հոգատարությամբ ու զգույշ են վերաբերվում այն միջավայրին, որտեղ վարում են իրենց բիզնեսը, պարզապես հարգանքի է արժանի։ Վստահ եմ, այս ժեստի մասին կլինեն բելառուսական մեդիայի արձագանքներ (որոնք կներկայացնենք) և միգուցե մի որոշակի ժամանակ անց կարողանանք ավելի հստակ գումարային գնահատականներ տալ այսպիսի քայլի ներդրումների վերադարձի մակարդակը։

Արտակ Հարությունյան,

SMARTOLOGY Digital Mаrketing Academy-ի տնօրեն

Նախորդ գրառումը

Նոր էքշն-գովազդ AUDI-ից

Հաջորդ գրառումը

UBER-ի գովազդի գլխավոր դերում․․․Հերիկ Մխիթարյանն է

չկա մեկնաբանություն

Թողնել Մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *