Editors ChoiceՀարցազրույցՆորություններՏեխնոլոգիական

Բարի գալուստ HTML5-ի դարաշրջան

#share Share on FacebookTweet about this on TwitterShare on Google+Pin on PinterestShare on LinkedInShare on VKShare on TumblrDigg thisShare on StumbleUponShare on RedditBuffer this pageEmail this to someone

Օգոստոսի 27-ին  Google ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ Սեպտեմբերի 1-ից AdWords գովազդային համակարգը չի իրականացնելու գովազդ flash բաներների միջոցով: Մասնավորապես նախկինում  նշվել էր, որ google-ի ամբողջ գովազդային ցուցադրման համակարգը պետք է անցնի  html5 համակարգի: Հայտարարությունը ինչ որ չափ խուճապ առաջացրեց խաղային բիզնեսի ներկայացուցիչների մոտ, քանի որ փոքր դիտարկիչային խաղերի մեծ մասը աշխատում է հենց adobe-ի flash համակարգով: Սակայն Google-ն հանգստացրեց բոլորին, նշելով, որ չնայած Chrome դիտարկիչը չի աշխատելու flash համակարգով, այնուամենայիվ կայքերի մեջ՝ գլխավոր տեղում հիմնական flash-երը նոռմալ աշխատելու են: Flash-ի արգելափակման մասին խոսքը վերաբերվում  է միայն գովազդային տարածքներին:

Իսկ AdWords ակտիվ օգտագործողներին, ովքեր իրենց գովզդները տեղադրում են flash-ով, google-ն առաջարկում է իր այլընտրանքը՝ Swiffi-ն: Ի դեպ այն արդեն փորձել ենք ու աշխատում է նորմալ:)

Մի քանի ռուսական կայքեր, մասնավորապես siliconrus.ru և roem.ru կայքերը համադրելով այս նորությունը այն փաստի հետ, որ yandex Direct համակարգը արդեն հնարավորություն է տալիս flash բաններների հետ զուգահեռ գովազդ ներբեռնել html5 ֆորմատով և ցանկության դեպքում տալիս է google-ի Swiffi կոնվերտորի լինկը, որպեսզի ֆլեշը փոխեն html5-ի, հայտարարել էին, որ Yandex-ը նույնպես դադարեցնելու է flash-ի կիրառումը, սակայն դրա մասին հիշատակում չգտնվեց yandex-ի ոչ մի աղբյուրում:

.

Նախորդ գրառումը

Ռուսական Բիլայնի նոր գլուխգործոցներից

Հաջորդ գրառումը

Վրաստանում ճանապարհները "ծաղկել" են

չկա մեկնաբանություն

Թողնել Մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *