Editors ChoiceInterstingPRՀարցազրույցՆորություններՎերլուծական

Մենք՝ հայերս, բիզնեսի մեջ «շնաձկային բնազդ» ունենք

#share Share on FacebookTweet about this on TwitterShare on Google+Pin on PinterestShare on LinkedInShare on VKShare on TumblrDigg thisShare on StumbleUponShare on RedditBuffer this pageEmail this to someone

Հուլիսի 20-ին Հայաստանում մեկնարկեցին մարքեթինգային առաջին օլիմպիական խաղերը կամ BRAND’N’GAIN-ը: Սա նոր երևույթ է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Առաջին Մարքեթինգային Օլիմպիական  խաղերի, The Proffect Group ընկերության, ինչպես նաև Հայաստանի մարքեթինգային ոլորտի մասին ADindex.am-ը զրուցեց Garrison Group-ի համաբաժնետեր և ռեգիոնալ տնօրեն, BRAND’N’GAIN-ի հիմնադիր Արմեն Ավակ Ավակյանի հետ:

DSC_1361 (1)
Նկարում՝ Արմեն Ավակ Ավակյանը

Garrison Group-ը մարքեթինգային խորհրդատվական ընկերություն է, հիմնվել է Բոստոնում, ունի հայկական մասնաճյուղը, որ կոչվում է The Proffect Group: Մենք խորհրդատվություն ենք տալիս Հայաստանի և միջազգային կազմակերպություններին՝ մարքեթինգային  ոլորտում: Գաղափարը, որը մեզ միավորում է, նախ և առաջ գիտակցելն է,  որ սպառողները մարդիկ են: Եվ մարդուն պիտի հասկանալ ամբողջապես՝ բնավորությամբ, էությամբ, վախերով, ցավերով, երազանքներով, մոտիվացիաներով և հետո նոր դրա հիման վրա փորձել մարքեթինգային ռազմավարություն կառուցել:

Սկզբում մտահոգություն կար, թե արդյոք պետք է նման ծառայություն հայկական շուկային: Երբ ես ժամանեցի Հայաստան, նպատակ չունեի Հայաստանում այս գործը անել, միակ պատճառը եղել է անձնական՝  սիրում եմ Հայաստանը, այստեղ ապրելը: Տարբեր երկրների տարբեր համալսարաններում դասախոսություններ եմ կարդացել և այստեղ էլ՝ Ամերիկյան Համալսարանում, երբ սկսեցի դասախոսել, բնականաբար իմ անունը սկսեց հնչել բիզնես ոլորտում: Եկան ինձ ասացին, որ դա քո համար խորհրդատվություն է եղել: Հետո այնքան խոսեցին այդ թեմայով, որ միտք ծագեց, թե՝  կարող է իսկապես գաղտնի պահանջարկ կա, որի մասին մենք էլ չգիտենք: Այդպես ստեղծեցինք The proffect Group-ը Հայաստանում, և սկսեցինք աշխատել: Այն գործում է արդեն 2,5 տարի՝ բավականին հաջողակ:

Շատ տրամաբանական է, որ իմ արտասահմանյան խորհրդատվության գները Հայաստանի շուկային չեն համապատասխանում  և դա նորմալ է. այդպես էլ պիտի լիներ: Այս պահին մենք ունենք առնվազն հինգ հաճախորդ: Մեր հաճախորդները գոհունակություն են արտահայտում մեր հանդեպ: Շատ լավ թիմ ունենք Հայաստանում: Հայաստանի լավ կողմերից է այն, որ երիտասարդ պրոֆեսիոնալները ինֆորմացիայի ծարավ ունեն, որը ես կարողանում եմ հագեցնել արտասահմանյան գիտելիքներով:  Մենք հայերս բիզնեսի հոտառություն, կամ ինչպես ես եմ անվանում շնաձկային բնազդ ունենք, և դա ինձ շատ է դուր գալիս՝ մի քիչ «արյուն» ենք տեսնում, միանգամից կարողանում ենք «հարձակվել»:

Մարքեթինգային ոլորտը Հայաստանում 1-10 սանդղակով դեռ կգնահատեի 0: Չեմ մեղադրում, որովհետև սովետական միության մեջ լինելով և մարքեթինգ չունենալով՝ բնական է,  որ հետ ենք մնացել:  Դա ակնկալելի է և հասկանալի: Գիտելիքները, որ տրվում են համալսարաններում, հին են: Ես ինքս Ամերիկայում եմ մեծացել, բայց Հայաստանում համալսարան գնացել եմ, հետո նոր դուրս եմ եկել ու արտասահմանում շարունակել ուսումս: Հայաստանում մարքեթինգի դաս ունեցել եմ, և այդ դասը կարելի է համեմատել, եթե օրինակ օպերացիոն դաս լիներ և քարերով գործիքներ պատրաստեին: Այդ մակարդակում էր, այդքան հին էին տրվող գիտելիքները: Դասախոսներն իրենք էլ պատրաստ չեն այդ գիտելիքները տալու:

Մարքեթինգը շատ երեխա է՝ որպես գիտություն:  Ոչ միայն Հայաստանում, աշխարհում է այդպես: Երեխա լինելով՝ այդ զարգացումները շատ արագ են տեղի ունենում, ահավոր դինամիկ ոլորտ է: Այն մոդելը, ինչ որ օգտագործում էին վեց ամիս առաջ, հիմա չեն օգտագործում, այդ մոդելներն արդեն հին են, դրա փոխարեն ավելի նոր ու լավ մոդել կա: Այդ արագ  տեմպի մեջ Հայաստանը չի հասցնում հետևից: Իսկ մարքեթինգը ամբողջությամբ նորարարությունների վրա է հիմնված:

Օրինակ այն, ինչ որ ֆեյսբուքն է արել մարքեթինգի համար, շատ կարևոր է: Ինձ թվում է, որ երկու հարյուր տարի հետո պատմության մեջ, երբ որ գրեն մարքեթինգի մասին,  գրելու են՝ միչև ֆեյսբուքը և ֆեյսբուքից հետո: Ամեն ինչ փոխվեց: Եվ դա Հայաստան դեռ չի հասել, շատ դժվար է ՀայաստանումJ

Զարգացման պոտենցիալ կա, ինֆրաստրուկտուրան կա: Օրինակ դիջիթլ ոլորտը, կարելի է ասել, որ շատ լավ է: Դիջիթլ ոլորտի հետ շփումը Հայաստանում շատ արագ  զարգանում: Մնում է, որ ներդնողները, այսինքն բիզնեսի տերերը, դա ընկալեն, հասկանան ու գումարը շեղեն, որովհետև հիմա ասում են մարքեթինգ, հասկանում են «ռեկլամ»: Ռեկլամը չգիտեմ ինչ է. այն ինձ համար ընդունելի գաղափար չէ: Մարքեթինգը ռեկլամ չէ: Ռեկլամը մարքեթինգի 0,02 տոկոսն է, վերջն է միայն: Այդ մտածելակերպից պիտի դուրս գանք:

Հիմա Հայաստանը մարքեթինգի համար շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում: Երբ շփվում եմ տարբեր տնօրենների հետ, հասկանում եմ, որ նրանք մարքեթինգ չգիտեն: Մեղադրելու չէ, 45-60 տարեկան մարդը չգիտի, որովհետև շփում չի ունեցել մարքեթինգի հետ, բայց ինքը գիտի, որ մարքեթինգ պետք է, բայց ինքը գիտի նաև, որ ինքը մարքեթինգ չգիտի. շատ հետաքրքիր պահ է առաջացել հիմա Հայաստանում: Փոփոխության ալիքն է գալիս, և ես՝ որպես մարկետոլոգ, որոշում եմ կայացնելու՝ կամ կարող եմ քաշվել ու գնալ, չաշխատել Հայաստանում և մասնակից չլինել այդ ալիքին, կամ կարող եմ, այո, ինչու չէ, ջանքով և ինչ-որ տեղ լարված աշխատանքով մասնակից լինել այդ ալիքին և իմ դերը ունենալ Հայաստանի մարքեթինգի ապագայում: Ու ես որոշել եմ երկրորդը:

Հայաստանում մենք ունենք տարբեր գործընկերներ այս ոլորտում: Անկեղծ ասեմ, ամենաքիչը նայում էինք որակին, թե այս պահին ինչ կարող են տալ որպես որակ, այլ նայում էինք պոտենցիալին: Այսինքն՝ մենք ուժեղացնում ենք մեր  պարտնյորներին գիտելիքներով, մեր պարտնյորները՝ մեզ:

The proffect Group-ը հիմնվեց և սկսեց կադրեր փնտրել: 7 ամիս ակտիվ, ինտենսիվ CV-ներ, ռեզյումեներ, ինտերվյուներ: 7 ամիս տևեց մեկ հոգի գտնելը, ով մեր ստանդարտներին համապատասխանում է՝ միայն պոտենցյալի տեսանկյունից նույնիսկ, ոչ թե գիտելիքների, որովհետև հստակ գիտենք, որ գիտելիքները մենք կսովորեցնենք, ոչինչ: Հասկացանք, որ դա խնդիր է: Քննարկումների ընթացքում հասկացանք, որ մեզ ուրիշ մոդել է պետք՝ ոչ թե ստանդարտ ինտերվյու-ռեզյումե, այլ լուրջ կառուցված, որով կարող ենք արագ և որակյալ գտնել աշխատակից,  որ մեզ հետ կաշխատի երկարաժամկետ:

Այդպես ծագեց Առաջին Մարքեթինգային Օլիմպիական խաղեր անցկացնելու գաղափարը: Այդ գաղափարը մենք սկսեցինք քննարկել մեր գործընկերների հետ և հասկացանք, որ շուկայում նույն պահանջարկը կա՝ լավ ու պոտենցիալ ունեցող մարկետոլոգի: Այդ գործընթացը կազմակերպելու համար ՀԿ հիմնեցինք, որ կոչվեց BRAND’N’GAIN, և այս տարի առաջին անգամ անցկացնում ենք մարքեթինգային օլիմպիական խաղերը Հայաստանում, որի հաղթող թիմը ստանալու է աշխատանք մարքեթինգային ոլորտում:

Նկարները՝ BRAND’N’GAIN-ի վարպետոթյան դասերի երկրորդ օրվանից:

Նախորդ գրառումը

BRAND 'N' GAIN. առաջին մարքեթինգային օլիմպիական խաղեր

Հաջորդ գրառումը

Սպիտակի երկրաշարժի թեման՝ Sberbank-ի նոր հուզական գովազդում

չկա մեկնաբանություն

Թողնել Մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *