Editors ChoiceInterstingPRՆորություններ

BRAND ‘N’ GAIN. առաջին մարքեթինգային օլիմպիական խաղեր

#share Share on FacebookTweet about this on TwitterShare on Google+Pin on PinterestShare on LinkedInShare on VKShare on TumblrDigg thisShare on StumbleUponShare on RedditBuffer this pageEmail this to someone

Այս տարի Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Մարքեթինգային Օլիմպիական խաղեր : Խաղերը նպատակ ունեն կապ ստեղծելու ոլորտի երիտասարդ մասնագետների և գործատուների միջև: Մարքեթինգային Օլիմպիական խաղերի վերջում հաղթող մասնակիցները կստանան աշխատանք:10405624_868042386590789_4574236368388300421_nԻսկ ինչպե՞ս ծագեց Մարքեթինգային Օլիմպիական խաղերի՝ BRAND ‘N’ GAIN գաղափարը: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

Գաղափարից մինչև իրագործում:  Դեռ 2014 թ. The Proffect Group  կազմակերպության ներկայացուցչությանն անհրաժեշտ էր աշխատակից: Ինչպես բոլոր կազմակերպությունների դեպքում, The Proffect Group-ը ևս սկսեց հայտարարություններ տարածել հայկական աշխատանքային կայքերում: Ստացած մեծ քանակությամբ CV-ներից ընտրվեցին որոշները, թեկնածուները հրավիրեցինք հարցարույցի: Մի խոսքով, անցկացվեցին աշխատանքի ընդունելու բոլոր ավանդական փուլերը:

Այս գործընթացից 7 ամիս անց կազմակերպությունը դեռ ոչ ոքի աշխատանքի չէր վերցրել: BRAND ‘N’ GAIN-ի գործադիր տնօրենի՝ Ռոզա Աբրահամյանի խոսքերով, իրենք հակացան, որ որ այս ճանապարհը բացարձակապես էֆֆեկտիվ չէ: Անիմաստ է յոթ ամիս ժամանակ, գումար և ռեսուրսներ ծախսել մեկ աշխատակից գտնելու համար, և այն էլ ոչ մեկին չընտրել:

Հենց այստեղ էլ անհրաժեշտություն է առաջանում ստեղծելու աշխատանքի վերցնելու ոչ ստանդարտ հարթակ: Գաղափարը ծագում է մեկ գավաթ գարեջրի շուրջ, սովորական թղթի վրա գրառումներ անելու արդյունքում: Այդ գաղափարի վերջնական ռեալիզացիան  հենց BRAND ‘N’ GAIN-ն էր:

Նկարում՝ Ռոզա Աբրահամյանը
Նկարում՝ Ռոզա Աբրահամյանը

 BRANDNGAIN՝ որպես մարքեթինգային մրցույթ:  Սկզբում գաղափարն իրագործվեց որպես մրցույթ, որը հնարավորություն էր տալիս, բոլոր հետաքրքրված թեկնածուներին, ովքեր որ աշխատանք են փնտրում, ցույց տալ իրենց պոտենցիալը մրցույթի միջոցով: Ռոզա Աբրահամյանի խոսքերով՝ կես ժամանոց ինտերվյուները, որ հատուկ են ստանդարտ շուկային,  բավարար չեն աշխատակցին լիովին ճանաչելու համար՝ թե՛ մասնագիտական պոտենցիալի, և թե՛ մարդկային հատկանիշների առումով, իսկ այս մրցույթը հենց այն էր, ինչ պետք է. «Պատկերացրեք կշեռք, որը մի կողմում ունի հետաքրքրված թեկնածու, մյուս կողմում կազմակերպություն, որը փորձում է աշխատակից գտնել. այդ բալանսը ստեղծում է BRAND ‘N’ GAIN-ը»:

Անցյալ տարի BRAND ‘N’ GAIN-ը ուներ մեկ առաջադրանք, այն կատարելու համար թիմերին տրվում էր  ժամանակ՝ մոտ մեկ ամիս, ապա մասնակիցները ներկայացնում էին կատարած աշխատանքը: Արդյունքում՝ 2014 թ. Հաղթող է ճանաչվում 4 հոգանոց 1 թիմ, որի յուրաքանչյուր մասնակից անցել է աշխատանքի կազմակերպություններից մեկում, իսկ մասնակից կազմակերպություններն անցյալ տարի 4-ն էին:

DSC_1380 (1)

BRANDNGAIN-ը՝ որպես Մարքեթինգային Օլիմպիական խաղեր:  Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո կազմակերպիչները նորից քննարկում են գաղափարը և որոշում, որ խաղերը պետք է ավելի տեղային լինեն, հստակեցվեն ոլորտները: Այդպիսով՝ կազմակերպիչները մարքեթինգը բաժանեցին ոլորտների և ստեղծեցին Առաջին Մարքեթինգային Օլիմպիական խաղերը: Ռոզա Աբրահամյանի խոսքերով այս օլիմպիադան եզակի է ինչպես Հայաստանում, անպես էլ ողջ աշխարհում:

Մարքեթինգային Օլիմպիական խաղերի կանոնները:  BRAND ‘N’ GAIN-ը որդեգրել է օլիմպիական խաղերի հիմնական կանոնները: Այստեղ մասնակիցը կարող է ներկայանալ և՛ անհատապես, և՛ թիմով՝ փորձելով մեդալներ հավաքել. որքան շատ լինեն մեդալները, այնքան հաղթելու հավանականությունը մեծանում է: Պարզապես սպորտաձևերը փոխարինվել են մարքեթինգային խաղերով: Մասնակիցն ինքն է որոշում, թե որ ոլորտի խաղին պետք է մասնակցի, որ ոլորտում է ինքն ավելի ուժեղ: Սա գործատուին ևս հնարավորություն է տալիս փնտրելու հենց իր աշխատանքային ոլորտին համապատասխան մասնակցի:

Բոլոր  խաղերը կազմակերպվել են ոլորտի մասնագետների հետ քննարկման արդյունքում՝ նրանց պահանջներին համապատասխան: Ձևավորվել են խաղեր, որոնց միջոցով կբացահայտվեն մասնակիցների հենց այն հատկանիշները, որ տվյալ գործատուն կարևորում է իր ապագա աշխատակցի մեջ:

ՄարքեթինDSC_1360 (1)գային Օլիմպիական խաղերի ընթացքը, մասնակիցները:  BRAND ‘N’ GAIN մարքեթինգային օլիմպիադան այս տարվա մասնակիցները մոտ 40-ն են, ձևավորված կազմակերպությունները՝ մոտ 10-ը:  Այն անցկացվում է 5 օրով: Առաջին երկու օրերին ոլորտի լավագույն ներկայացուցիչները անցկացնում են վարպետության դասեր: Հաջորդ 3 օրը կանցկացվեն խաղեր, երրորդ օրվա վերջին տեղի կունենա փակման արարողությունը, որի ընթացքում ՝ հավաքած մեդալների արդյունքով, պարզ կդառնա հաղթող թիմի անունը:

Այսպիսով կազմակերպիչները նպատակ ունեն օլիմպիադայի միջոցով  մասնակիցներին օգնել՝ գտնելու իրենց երազանքի աշխատանքը,  իսկ համագործակցող ընկերություններին՝  պրոֆեսիոնալ աշխատակիցներ: Ի դեպ կազմակերպչական մասով BRAND ‘N’ GAIN -ին աջակցել են՝ The Prօffect Group-ը, Pepsi Armenia-ն, Doping Creativ Advertising Agency-ն, IP Marketing ընկերությունը, Armenia Travel-ը, Marli Toys ընկերությունը, IPSC-ն, Հայաստանի Ամերիկյան Համալսարանը,  Art Bridge սրճարան-գրախանութը, Menu.am ընկերությունը և IDEA Foundation-ը:

Նախորդ գրառումը

Brand'N'Gain կամ Առաջին Մարքեթինգային Օլիմպիական խաղեր(ֆոտոշարք, օր 1)

Հաջորդ գրառումը

Մենք՝ հայերս, բիզնեսի մեջ «շնաձկային բնազդ» ունենք

չկա մեկնաբանություն

Թողնել Մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *